ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դրական է գնահատել Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վրացական կողմի ձգտումը: Այդ մասին տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ն, փետրվարի 24-ի երեկոյան հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն:

 

Վրացական պատվիրակությունը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, պաշտոնական այցով ԱՄՆ է ուղեւորվել փետրվարի 22-ին, այցը կշարունակվի մինչեւ մարտի 1-ը:

 

«Վրաստանի այդ ձգտումը գնահատվել է որպես դրական քայլ: Օբաման մեզ կոչ արեց կառուցողական լինել նաեւ ապագայում»,- լրագրողներին հայտարարել է Փանջիկիձեն ԱՄՆ-ի նախագահի հետ վրացական պատվիրակության հանդիպումից հետո: