Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը դիտարկում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցը։
«Մենք չենք հավատում, որ Ուկրաինայի դեմ պատերազմ կլինի և ռազմական լայնամասշտաբ էսկալացիա»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Նա հավելել է, որ Ուկրաինան չի քննարկի «գրոհայինների առաջնորդների խնդրանքը»՝ դուրս բերել ուկրաինական զորքերը ԼԺՀ-ի վերահսկվող տարածքներից. «Մենք նրանց հետ չենք շփվում, չենք հասկանում, թե ովքեր են նրանք»,֊ասել է Զելենսկին։
Այսօր ավելի վաղ ԼԺՀ-ի խորհրդարանի փոխխոսնակը պահանջել էր Ուկրաինայից դուրս բերել զորքերը Լուգանսկի շրջանի վարչական սահմանից։ «Մեր տարածքը ամբողջ Լուգանսկի շրջանն է, մենք կոչ կանենք Ուկրաինային կամավոր դուրս բերել զորքերը, հակառակ դեպքում միջոցներ կձեռնարկվեն»,֊ասել էր փոխխոսնակը։