Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները հնարավոր կլինի վերականգնել միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը պատրաստ կլինի երկխոսություն վարել ՌԴ-ի հետ' միմյանց շահերի փոխադարձ հարգանքի հիման վրա: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Այդ հայտարարությունը արված է «2014 թվականի հիմնական արտաքին քաղաքական իրադարձություններ» անվամբ փաստաթղթում, որը հրապարակված է ՌԴ արտգործնախարարության կայքում:
ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ են սրվել Ռուսաստանի հետ հարաբերությունները:
Միևնույն ժամանակ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները շարունակել են համագործակցել մի շարք առանցքային միջազգային հարցերի շուրջ: