Lenta.ru-ն անդրադարձել է ռուս-հայկական հարաբերություններում առկա լարվածության պատճառներին: Ներկայացված հոդվածի հեղինակն ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի գիտաշխատող Գևորգ Միրզայանն է:
«Հայաստանը համարվում է Ռուսաստանի ամենամերձավոր դաշնակիցը հետխորհրդային տարածքում և միակ դաշնակիցը՝ Անդրկովկասում:
Ռուսներին և հայերին կապում է դարավոր բարեկամությունը և համատեղ պատմությունը: Սակայն վերջին ամիսների իրադարձությունները (ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության շուրջ ստեղծված իրավիճակը, մեղադրանքներն այն մասին, որ Ռուսաստանը դավաճանում է Հայաստանի շահերը և մի շարք այլ պահանջներ և բողոքներ) ցույց են տալիս, որ երկու երկրի միջև հարաբերություններն այնքան էլ հարթ չեն: Նույնիսկ Վլադիմիր Պուտինի՝ վերջերս կատարած այցը դժվար թե կարող է փոխել ստեղծված միտումը:
Հարգալից վերաբերմունք ցուցաբերեք
Անխոս, ստեղծված խնդրի մեղավորության չափաբաժինն ընկած է Կրեմլի վրա: Ռուսաստանում սովոր են մտածել, որ Հայաստանը բարեկամական երկիր է, այդ իսկ պատճառով զգալի ջանքեր չեն գործադրում այդ փոքրիկ երկրի քաղաքացիների շրջանում իրենց իմիջը պահպանելու կամ նույնիսկ ավելին՝ ամրապնդելու համար:
Հայ լրագրողները և քաղաքագետները բողոքում են, որ Ռուսաստանի դեսպանատունը և այնտեղի Ռոսսոտրուդնիչեստվոյի հայկական գրասենյակը չեն ցուցաբերում բավարար ուշադրություն ոչ Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ համապատասխան աշխատանքին, ոչ էլ Հայաստանում ռուսական մշակութային ֆոնի պահպանմանը: Նմանատիպ անտեսվածություն են նկատում նաև ռուսական ԶԼՄ-ները. հայերը վրդովված էին, որ Գյումրիի մի ամբողջ ընտանիքի սպանությունից հետո ռուսական կենտրոնական հեռուստաալիքներն այդ թեմային մեծ նշանակություն չեն տվել, մինչև այն ժամանակ, երբ Հայաստանում սկսվեցին զանգվածային ցույցեր. «Հայ-ռուսական հարաբերությունները խնդիր չեն: Խնդիրն այդ հարաբերություններում առկա ասիմետրիան է, հարգանքի բացակայությունը ռուսական կողմից»,- գրում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Հայաստանի խնդիրների հանդեպ ուշադրության պակասը հանգեցրել է այն բանին, որ տարածաշրջանի երիտասարդներին Ռուսաստանն ավելի քիչ է գրավում, քան Եվրոպան և ԱՄՆ-ն, որոնք լուրջ ներդրումներ են կատարում հայկական ԶԼՄ-ներում և քաղաքագետների շրջանում: Իհարկե, «նարնջագույն հեղափոխությունը» Հայաստանում հեռու է, սակայն Ուկրաինայի օրինակը ցույց տվեց, թե ինչ կարող է տեղի ունենալ մշակութային ազդեցության և փոխգործակցության հարցերին անլուրջ վերաբերմունք ցուցաբերելու դեպքում: Արդեն հիմա որոշ «փորձագետներ» ձգտում են օգտագործել հայերի կարոտն իրենց նախկին հայկական հողերի հանդեպ Թուրքիայում («Արևմտյան Հայաստան»), և հիշեցնում, որ հենց Խորհրդային Ռուսաստանից զենք և գումար մատակարարելու շնորհիվ քեմալական Թուրքիային հաջողվել է հաղթել 1920 թվականի պատերազմը և զրկել Հայաստանը հողերից, որոնք ժամանակին նվաճվել են թուրքերից ռուսական կայսրության կողմից: Ռուսաստանը պետք է հաշվի առնի այն փաստը, որ հայ հասարակությունն ավելի մեծ ուշադրություն է դարձնում իր պատմությանը, քան ժամանակակից կյանքի իրողություններին:
Ռուսաստանը չի ընտրելու
Մինչդեռ ճգնաժամի մեծ մասի մեղավորությունն այդուհանդերձ ընկած է Հայաստանի վրա, որը ծայրաստիճան սխալ ընկալում է ձևավորվել ռուս-հայկական հարաբերությունների և Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայության հանդեպ, ընդհանուր առմամբ: Երևանը լրջորեն չափազանցնում է սեփական կարևորությունը և փորձում է բարդել Ռուսաստանի վրա իր սև ու սպիտակ աշխարհընկալման բոլոր բացասական հատկանիշները: Մասնավորապես, ստիպել Մոսկվային ընտրություն կատարել Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում:
Հայաստանի և հայ հասարակության առանցքային խնդիրներից մեկն այն է, որ նրանք դիտարկում են իրենց հարաբերությունները հարևան Ադրբեջանի հետ՝ որպես զրոյական գումարով խաղ: Եվ սա վերաբերում է ոչ միայն էլիտային, այլ նաև հասարակությանը. ԶԼՄ-ների ու քարոզչական ուժերի դիրքորոշումը հանգեցրել է այն բանին, որ տեղեկատվական ֆոնը Հայաստանում քաղաքացիների մոտ ստեղծում է ընդհանուր արհամարհանք ու ատելություն ադրբեջանական ազգի հանդեպ, որպես այդպիսին, ընդհուպ մինչև արևելյան հարևաններին իրենց հողում ապրելու մերժմամբ (ադրբեջանական հասարակության մեջ, ես պետք է ասեմ, որ ստեղծվել է նմանատիպ վերաբերմունք Հայաստանի նկատմամբ): Այդպիսի հասարակական տրամադրությունները մղում են ոչ միայն երկրի մշակութային և ակադեմիական էլիտայի ներկայացուցիչներին, որոնք ավելի սթափ դիրքորոշման կողմ են հանդես գալիս, այլև հարևան պետություններին, որոնք փորձում են պահպանել հավասարակշռությունը՝ պահպանելով լավ հարաբերություններ երկու երկրների հետ, և իրականացնել, միևնույն ժամանակ, սեփական ազգային շահերը:
Ավելին, հայերը վրդովված են Ռուսաստանի կողմից թշնամական Ադրբեջանին զենքի մատակարարումով (ըստ որոշ աղբյուրների, վերջին չորս տարիների ընթացքում զենքի մատակարարումը Ռուսաստանից Ադրբեջանին աճել է 3,5 անգամ): «Մենք պետք է այնպես անենք, որպեսզի մեր ռազմավարական գործընկերը չվաճառի զենք հակամարտող երկրին»,- ընդգծել է Հանրապետական կուսակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Հայ հասարակությունը վստահ է, որ Մոսկվան ոչ միայն ցուցաբերում է անհարգալից վերաբերմունք Հայաստանի նկատմամբ, այլ, ըստ էության, միջնորդում Ադրբեջանին՝ օգնելով նրան ուժեղացնել զինված ուժերը և ստեղծելով պայմաններ Ղարաբաղում պատերազմի համար:
Փաստարկները, մեղմ ասած, հակասական են. «Ադրբեջանը Հյուսիսային Կորեան և Սոմալին չէ, երկիրը չի գտնվում միջազգային պատժամիջոցների տակ զենքի գնման հարցում, այնպես որ, դա կարևոր չէ, թե արդյոք նրան զենք է վաճառում Ռուսաստանը կամ ուրիշ որևէ մեկը. եթե Բաքուն ցանկանա զենք ձեռք բերել, ապա դա շատ հեշտ կանի համաշխարհային շուկայում»,- ասել է ռուս վերլուծաբան Անդրեյ Յեպիֆանցևը: Հայ քաղաքագետների հայտարարություններն այն մասին, որ ի տարբերություն Ռուսաստանի, արևմտյան երկրները չեն ձգտում վաճառել զենք Իլհամ Ալիևի ռեժիմին, ոչ լեգիտիմ են. շուկան հագեցած է առաջարկություններով, և եթե Ադրբեջանն ունի զենքի իրական պահանջարկ (իսկ դա իրականում չկա, քանի որ Բաքուն գոհ է ռուս մատակարարողներց), ապա Եվրոպական երկրները, ինչպես նաև Ասիան, կբավարարեն այդ խնդրանքը: Ի վերջո, եթե նույն Հունգարիան վաճառել է Ադրբեջանին Ռամիլ Սաֆարովին, ապա ինչու չվաճառի այն խորհրդային տանկերը նույնպես (որոնք դեռ չեն ուղարկվել Ուկրաինա):
Հիշեք Ղարաբաղի մասին
Հայաստանի իշխանությունները գիտակցում են իրենց փաստարկների թուլությունը, այդ իսկ պատճառով էլ կենտրոնանում են բարոյական ասպեկտի վրա. «Եթե իրավական և դիվանագիտական կողմից հարցն այլ կերպ է, ապա բարոյական տեսանկյունից անհրաժեշտ է լրջորեն մտածել դրա մասին, քանի որ այդ հարցը սկսում է ազդել երկու ժողովուրդների հարաբերությունների վրա»,- ասել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը:
«Հայաստանի սահմանին կանգնած հայ զինվորը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով»,- նշել է Սերժ Սարգսյանը: Ներկայացնել այդ փաստարկները Մոսկվային, ընդհանուր առմամբ, անիմաստ է. նա չի կարող փոխել հայ ժողովրդի սև ու սպիտակ գիտակցությունը: Սակայն, այսօր և՛ հայ զինվոր, և՛ հայ ժողովուրդը պետք է հիշեն, որ չնայած զենքի մատակարարման (որը, ի դեպ, թույլ է տալիս Մոսկվային մասամբ վերահսկել ադրբեջանական բանակի զարգացումը և ազդել Բաքվի քաղաքականության վրա), հենց Ռուսաստանը հիմնական անվտանգության երաշխավորն է Լեռնային Ղարաբաղում: Ռուսաստանի դիրքորոշումն է, որ պաշտպանում է տարածքը երկրի հարձակումներից, որի ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի ողջ պետական բյուջեն:
Ձևականորեն, իհարկե, Ղարաբաղը ենթակա չէ ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ազդեցությանը, այնպես որ ԼՂՀ-ի և Ադրբեջանի սահմանին մշտական բախումներ են: Սակայն, պատերազմի, նրանք չեն անցնի. Իլհամ Ալիևը շատ լավ ծանոթ է խաղի կանոններին, նա հասկանում է, որ Ղարաբաղ ներխուժելու համար նա պետք է ստանա արևմտյան ընկերների աջակցությունը, որոնք խոշոր գումարներ են ներդնում Ադրբեջանի տնտեսության մեջ:
Պատերազմն այդ ընկերներին, որը սպառնում է իրենց ակտիվներին, անհրաժեշտ չէ, և նրանք կարող են համաձայնվել դրան երկու երաշխավորված պայմանների դեպքում. բլիցկրիգով (որը, հաշվի առնելով ԼՂՀ պաշտպանության հզոր գիծը' տեսականորեն իրագործելի է) և Ռուսաստանի չեզոքությունը: Հայաստանի իշխանությունները կարծում են, որ այս չեզոքությունը հնարավոր է, որ Մոսկվան ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանին ՀԱՊԿ-ի շրջանակներում և արձագանքել պարբերական սադրանքներին, հայ-ադրբեջանական սահմանային գոտում (մինչդեռ ոչինչ չեն անում ՀԱՊԿ-ի չափանիշները բարձրացնելու համար, նույնիսկ չեն տվել համապատասխան հարցումը): Սակայն, Ադրբեջանում այլ կերպ են մտածում և հիմնվում են 2008-ի օգոստոսին լավ սերտած դասի վրա, որը Երևանում, ըստ երևույթին, բաց է թողնված: Այդ ժամանակ Մոսկվայի արձագանքը՝ Հարավային Օսիայի տարածք Վրաստանի ներխուժմանը (որը նույնպես ընդգրկված չէր որևէ ռազմական դաշինքում) դարձել է Ռուսաստանի դիրքորոշման հստակ ցուցադրում իրեն բարեկամ պետական մարմինների հանդեպ. նա թույլ չի տա որևէ մեկին հետխորհրդային տարածքում սառեցված հակամարտությունները լուծել բռնի կերպով:
Անիմաստ է, որպեսզի Ռուսաստանն այժմ փոխի իր դիրքորոշումը և թույլ տալ Ադրբեջանին գրավել Լեռնային Ղարաբաղը: Ոչ միայն այն պատճառով, որ ցանկանում է պահպանել լավ հարաբերություններ Հայաստանի հետ, այլև, որպեսզի Հայաստանը պահպանվի ընդհանրապես: Քանի որ Ղարաբաղի բռնագրավումը կլինի Իլհամ Ալիևի միայն առաջին քայլը. «Այնուհետև ադրբեջանցիները կվերադառնան իրենց հինավուրց հողերը, Էրիվան (Երևան) ..., Զանգեզուր: Այս ամենը մեր հինավուրց հողերն են: Եվ երիտասարդ սերունդը պետք է իմանա այդ մասին, որ մեր հողն այսօր չի սահմանափակվում անկախ Ադրբեջանի տարածքով միայն: Մենք պետք է վերադառնանք և կվերադառնանք մեր տարածքներ, և ամեն օր պետք է ձգտենք այդ օրվան»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Մոսկվան հասկանում է, որ Հայաստանի վերացումը ոչ միայն կստեղծի ամբողջ Կովկասի երկայնքով թուրք-ադրբեջանական առանցքը, որը կկտրի Մոսկվան Իրանից և Մերձավոր Արևելքից, այլև թույլ կտա Ադրբեջանին ձեռնարկել հետագա քայլերը' հինավուրց հողերի վերադարձման հարցում: Օրինակ, բողոք ներկայացնել Հարավային Դաղստանին: Իհարկե, նրանք չեն կարող հետ գրավել, բայց ապակայունացնել իրավիճակը Հյուսիսային Կովկասում, Բաքուն բավականին ընդունակ է:
Կառուցում ենք իրականությունը
Բարեբախտաբար, Հայաստանի համար Մեծ Ադրբեջան հասկացությունը մտահոգում է ոչ միայն Մոսկվային, այլև Ադրբեջանի հարավային հարևաններին: Հիշողությունն իրանցիների մոտ լավ է, և նրանք շատ լավ հիշում են Հեյդարի և Իլհամ Ալիևի պահանջները իրանական Ադրբեջանի հարցով: Հիշում են նրանք նաև Ադրբեջանի պատրաստակամության մասին' տրամադրել իր տարածքը ամերիկացիներին' Իրան հնարավոր ներխուժումն իրականացնելու համար: Այնպես որ, երբ Իրանը կազատվի պատժամիջոցներից, հաշվեհարդար կլինի ոչ միայն Սաուդյան Արաբիայի, այլև Ադրբեջանի հետ: Հասկանալի է, որ ոչ մի ներխուժման մասին խոսք անգամ լինել չի կարող, սակայն, Թեհրանն ի վիճակի է թափահարել Բաքվի ռեժիմը: Թուրքերն Իլհամ Ալիևին դժվար թե կպաշտպանեն. նրանք պատրաստ էին թողնել նրան ճակատագրի քմահաճույքին Հայաստանի հետ ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման ժամանակ նույնպես, և քիչ հավանական է, որ այլ կերպ կվարվեն, երբ վտանգված կլինի մուտքը դեպի իրանական շուկա: Այս իրավիճակում, ադրբեջանցիները ստիպված կլինեն ապաստան փնտրել Ռուսաստանում: Եվ, ըստ այդմ, խաղալ ռուսական կանոններով' ղարաբաղյան հարցում:
Սակայն, դա տեսություն է: Գործնականում ռուս-ադրբեջանական մերձեցման ընթացքում առաջանում է ամենամեծ մարտահրավերը հայ-ռուսական հարաբերությունների համար: Խնդիրն այն չէ, թե ինչպես ենթադրում են որոշ հայ ակտիվիստները, որ Մոսկվան կփոխի դաշնակցին և ավտոմատ կերպով կփոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան հարցում, այլ նրանում, որ հայ հասարակությունը, որը դիտարկում է աշխարհը զրոյական գումարով խաղի պրիզմայով, կընդունի դա որպես օբյեկտիվ իրականություն: Ի պատասխան, հայկական էլիտան «կպատժի» Մոսկվային' Արևմուտքի հետ մերձեցման կամ հարաբերությունների դիտավորյալ սառեցման միջոցով, ինչը կարող է առաջացնել Կրեմլի լուրջ բարկությունը (որն արդեն իսկ հոգնել է Հայաստանի կողմից ներկայացվող բարձր պահանջներից) և կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից Անդրկովկասում իր առաջնահերթությունների վերանայմանը: Դա, իհարկե, Երևանի օգտին չէ»,- եզրափակել է հոդվածագիրը: