Երևանում` Օսմանյան կայսրությունում ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գործածել է «ցեղասպանություն» բառը: Դա առաջացրել է Անկարայի վրդովմունքը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Մոսկվային առաջին հերթին մեկնաբանել, թե ի՞նչ է «տեղի ունենում Ուկրաինայում և Ղրիմում», և միայն դրանից հետո դատել անցյալը: Արդյո՞ք դա նշանակում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում ճգնաժամ է բռնկվել: «Lenta.ru»-ն փորձել է գտնել այս հարցի պատասխանը:
Վլադիմիր Պուտինի՝ Երևան կատարած այցից հետո Մոսկվան բախվել է մի շարք դժվարությունների՝ Թուրքիայի գծով: Ինչպես հայտնի է, 2015 թվականի ապրիլի 24-ին Ռուսաստանի նախագահը մասնակցել է Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ողբերգության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին: Իր ելույթում դաշնության նախագահը 1915 թվականի իրադարձությունները հստակ անվանել է 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն:
Հաջորդել է Թուրքիայի անհապաղ արձագանքը: Նախ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, իսկ ավելի ուշ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել են հեռավոր ու վերջին պատմության իրադարձություններին: Ռուսաստանը քննադատության իր բաժինն է ստացել ինչպես Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի ժողովուրդների նկատմամբ վարած քաղաքականության, այնպես էլ Ղրիմում գործողությունների համար: Արդյո՞ք դա նշանակում է Անկարայի արտաքին քաղաքականության կուրսի որոշակի հեղաշրջում, որը մինչև 2015 թվականի ապրիլը դրսևորել է ոչ միայն զսպվածություն, այլև Մոսկվայի հետ համագործակցելու պատրաստակամություն:
Թվում է, թե թուրքական ղեկավարության հուզական հայտարարությունների հիման վրա հեռուն գնացող եզրակացություններն անելն իմաստ չունի: Անկարայի ներկայացուցիչները միշտ կոշտ և անզիջող են թե Վաշինգտոնի և թե Մոսկվայի քաղաքական գործիչների ելույթները մեկնաբանելուց, եթե նրանք օգտագործում են «ցեղասպանություն» բառը՝ Օսմանյան կայսրությունում 1915 թ-ի իրադարձությունների հետ կապված: Օրինակները շատ են: Հիշենք վերջին սկանդալը Հռոմի Պապի խոսքերի հետևանքով: Կամ Փարիզի դեսպանի արձագանքի հետ կապված պատմությունը այն բանից հետո, երբ Ֆրանսիայում ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու որոշում է կայացվել (այսինքն՝ Թուրքիայի կառավարության պաշտոնական դիրքորոշման պատճառով): Սակայն, Թուրքիայի դեսպանը վերադարձել է Ֆրանսիայի մայրաքաղաք: Եվ Հռոմի Պապի Սուրբ Աթոռի հետ, ամենայն հավանականությամբ, Անկարան շարունակելու է համագործակցել: Ի վերջո, Բարաք Օբաման նույնպես խոստացել է ճանաչել 1915 թվականի ցեղասպանությունն իր նախընտարական քարոզարշավի ժամանակ: Այս հանգամանքը չնայած, որ չի առաջացրել Թուրքիայի հիացմունքը, չի հանգեցրել Վաշինգտոնի հետ կապերի խզմանը, երբ Օբաման մուտք է գործել Սպիտակ տուն: Պատմական անցյալի խոսքերն ու գնահատումները կարևոր են, բայց այսօրվա օրակարգը նրանք չեն չեղարկում:
Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները խիստ հակասական բնույթ են կրում: Դրանք դժվար է բերել ընդհանուր հայտարարի: Նժարի մի կողմում տնտեսական շահերն են: Երկկողմ առևտրի շրջանառությունն անցյալ տարի հասել է 31.1 միլիարդ դոլարի: Ռուսաստանի արտաքին առևտրի շրջանառությունում դա գրեթե չորս տոկոսն է: Ավելին՝ և՛ Անկարան, և՛ Մոսկվան հրապարակայնորեն ցանկություն են հայտնել ավելացնել այդ ցուցանիշները: Որպես ուղեցույց ցույց է տրվել 100 մլրդ դոլարի մակարդակը մինչև 2020 թ.: 2014 թ. դեկտեմբերին «Գազպրոմը» և թուրքական Botas ընկերությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը վերաբերում է Սև ծովով Ռուսաստանից Թուրքիա գազամուղի կառուցմանը: Ընդսմին, կարևոր է նշել, որ Թուրքիան Մոսկվայի հատուկ գործընկերն է ՆԱՏՕ-ում: Թուրքիայի Հանրապետությունը ունի երկրորդ ամենամեծ բանակը դաշինքում՝ ԱՄՆ-ից հետո, բայց հետաքրքրված է Եվրասիական նախագծերով: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որն ունի երկխոսության գործընկերոջ կարգավիճակը Շանհայի համագործակցության կազմակերպությունում: Ճանաչելով Վրաստանի տարածքային ամբողջականությունը, իրականացնելով այդ անդրկովկասյան երկրում շատ ծրագրեր՝ Անկարան, այնուամենայնիվ, միշտ բաց է պահել «Աբխազիայի պատուհանը», չի փակել գործարար և հումանիտար կապերը: Երբ Աբխազիայի երկրորդ նախագահ Սերգեյ Բաղապշը Թուրքիա է այցելել Աբխազիայի հասարակական կառույցների հրավերով, երկրի արտաքին գործերի նախարարությունը զարմանքն է արտահայտել վրացական կողմի բողոքի ակցիաների հետ կապված՝ ասելով, թե իշխանությունները չգիտեն մասնավոր այցի մանրամասները, որը համաձայնեցված չէ պաշտոնական Անկարայի հետ:
2008 թվականի ռուս-վրացական հակամարտության ժամանակ թուրքական դիվանագիտությունը չի աջակցել արևելաեվրոպական երկրների նախագահների նախաձեռնությունը, ովքեր շտապել են օգնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և չի միացել Ռուսաստանի դեմ կոշտ քննադատական արշավին:
Սակայն կշեքռի նժարի մյուս կողմում հակասություններ կան: Սխալ կլինի համարել, որ դրանք հանկարծակիորեն բացվել են 2015 թ. ապրիլին: Մոսկվան և Անկարան կոշտ տարաձայնություններ են ունեցել Սիրիայում տիրող իրավիճակը գնահատելու հարցում: Ոչ մի կասկած չկա, որ թուրքական իշխանությունները զսպվածություն են դրսևորել Ղրիմի պատմության առնչությամբ: Բայց սա չի նշանակում, որ վերջին ամիսներին փորձեր չեն եղել փոխելու հասարակական-քաղաքական կարծիքը Ռուսաստանի դեմ՝ ուկրաինական ճգնաժամի հարցով: Հատկանշական է ռուս արևելագետ Պավել Շլըկովի մեկնաբանությունը. «Թուրքիայում կան ուժեր, որոնք պատրաստ են շահագործել թուրք վերնախավերի ռոմանտիկ տրամադրությունը, որոնք երազում են ամրապնդել ընդլայնումը Կովկասում, Ղրիմում, Վոլգայի տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում, և, որոնք դիտարկում են Ռուսաստանին, ոչ թե որպես գործընկեր, այլ որպես աշխարհաքաղաքական մրցակից: Բավական է հիշել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի սուր մեկնաբանությունները Ռուսաստանի հասցեին՝ 2014 թ. նոյեմբերի 10-ին Կիևում կայացած ռազմավարական պլանավորման հարցով թուրք-ուկրաինական խմբի հանդիպմանը:
Պետք չէ մոռանալ, որ ինչպես Ղրիմը, այնպես էլ Ադրբեջանը (Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ մասին, որտեղ Անկարան նույնպես դժգոհ է Ռուսաստանի գործողություններից, ինչը ընկալվում է որպես միակողմանի աջակցություն Երևանին) Թուրքիայի համար ոչ միայն արտաքին քաղաքականության սուբյեկտներ են: Դա ներքին քաղաքականության գործոն է, քանի որ շատ թուրք ընտրողներ, քիչ թե շատ, կապված են տվյալ շրջանների հետ ծագումով, ազգակցական կապերով, բիզնեսով կամ տարբեր հումանիտար ծրագրերով: Եվ նրանց իսկ դիրքորոշումից կախված է Էրդողանի և նրա կուսակցության հաջողությունը, ով իշխանության է եկել երկար ժամկետով: Ոչ մի քաղաքական գործիչ իր փոխարեն չէր կարող անտեսել դա: Ոչ միայն 1915 թ. հետ կապված երկարաժամկետ դիրքորոշումներով, այլ նաև ներքաղաքական պատճառներով կարելի է բացատրել թուրքական կառավարության այդչափ կոշտ ու զգացմունքային արձագանքը Պուտինի խոսքերին:
Սակայն, ինչպիսին էլ չլինեն ռուս-թուրքական հակասությունները, Անկարան ձգտում է մի փոքր հեռանալ ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից: Թուրքիան բազմիցս ցույց է տվել, որ չի ցանկանում շագանակներ հանել կրակից Վաշինգտոնի համար: ԵՄ-ի անպատրաստակամությունն իրական, այլ ոչ թե Թուրքիայի Հանրապետության հետ հրապարակային ինտեգրմանը, նույնպես ամրապնդել է Թուրքիայի վերնախավի եվրոսկեպտիցիզմը: Էրդողանը, ինչպես նաև ռուս գործընկերները, խիստ են արձագանքում հասարակական բողոքն աջակցելու Արևմուտքի փորձերին, որն ուղղված է նրա քաղաքական գերիշխանությանը: Այստեղ երկու առաջնորդները լավ հասկանում են միմյանց: Երկու նախագահների համար ներքին գործերում ինքնիշխանության պահպանումը կարևորագույն արժեք է:
Իհարկե, բացի Պուտինի՝ ապրիլին Երևան կատարած այցից, երկու երկրների միջև կարող են առաջանալ ինչպես կանխատեսված, այնպես էլ անկանխատեսելի դժվարություններ: Ավելին՝ կասկած չկա, որ կգտնվեն խաղացողներ, որոնք հետաքրքրված կլինեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցային քաղաքականության մեջ Թուրքիան ներգրավվելով: Սակայն, կողմերն արդեն մեծ փորձ ունեն համագործակցության և տնտեսական փոխկախվածության խորացման շուրջ բազմաթիվ սուր երկկողմ խնդիրների ապաքաղաքականացման գործում: Այսպիսով, Թուրքիան զգալիորեն մեղմել է իր վերաբերմունքը Մոսկվայի և Կիպրոսի միջև համագործակցության կամ ռուսական ռազմական ներկայության ժամկետի երկարացման հանդեպ Գյումրիի ռազմաբազայում: Եվ հույս կա, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները կպահպանեն այն ձևաչափը, որը հայտնի թուրք փորձագետ Բյուլենթ Արազը անվանում էր «մրցունակ գործընկերություն»: