Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Սլովենիայի վարչապետ Միրո Ցերարի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ հանդես Է գալիս Ռուսաստանի հետ երկխոսության ուղիներ գտնելու օգտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Նախարարը եւ ես համաձայնել ենք, որ հստակ ուղերձ Է անհրաժեշտ մեր հարեւանների, հատկապես Ռուսաստանի համար… Պետք Է հստակ ուղերձ լինի այն մասին, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամի կողմից միջազգային նորմերի խախտումը միանգամայն անընդունելի Է, եւ որ պատժամիջոցներն արդարացված են:

 

Բայց, մյուս կողմից, անհրաժեշտ Է ուղիներ գտնել, որպեսզի վերադառնանք ՌԴ-ի հետ երկխոսության, որովհետեւ Ռուսաստանը մեր հարեւանն Է, մենք պետք Է հաշտ ապրելու միջոցներ գտնենք եւ կառուցողական համագործակցություն հաստատենք»,-ասել Է Շուլցը:

 

Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել Է, որ Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները հաջորդ երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 17-ին, կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման հնարավորությունը եւ Ուկրաինային աջակցելու հարցերը:

 

«Հաջորդ շաբաթ մենք նախարարական հանդիպում կունենանք Բրյուսելում, որի ընթացքում կքննարկվեն ոչ միայն պատժամիջոցների խստացման հարցը, այլեւ ավելի մեծ չափով այն հարցը, թե ինչպես աջակցել Ուկրաինային այս դժվարին ժամանակներում»,-ասել Է նա:

 

Իր հերթին Ֆինլանդիայի վարչապետն արդեն արտահայտվել Է հակառուսական պատժամիջոցների խստացման օգտին, քանի որ դա, նրա խոսքով, «Ռուսաստանի վրա ազդելու ամենաարդյունավետ մեթոդն Է», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: