Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր ղեկավար Պեդրո Ագրամունտը հայտարարել Է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու Վեհաժողովի մտադրության մասին, չնայած ընթացիկ նստաշրջանում երկրի պատվիրակության բացակայությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է ՌԻԱ Նովոստիին տված բացառիկ հարցազրույցում:

 

«Ռուսաստանը Եվրոպա Է, եւ նա մեր կազմակերպության անդամ պետություն Է: Ես հաստատ հավատում եմ, որ, որպես եվրոպացիներ, մենք պետք Է միասին լուծենք մեր խնդիրները»,-ասել Է նա:

 

«Ռուսաստանի խորհրդարանը որոշում Է ընդունել Խորհրդարանական վեհաժողով պատվիրակություն չուղարկել 2016 թվականի հերթական նստաշրջանի համար: Դա որոշակի ինստիտուցիոնալ դժվարություններ Է ստեղծում մեր միջեւ կապերի համար, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը պետք Է դադարեցվի»,- հավելել Է ԵԽԽՎ-ի ղեկավարը:

 

Ագրամունտը նշել Է, որ «կան բազմաթիվ հարցեր, որոնք մենք պետք Է քննարկենք, կան մի շարք խնդիրներ, որոնք մենք պետք Է լուծենք միասին»: