«Ժամանակ» թերթը գրում է.
«ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը ղեկավարելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Պատվիրակության կազմում «Իմ քայլը» դաշինքից լինելու են նաեւ նրա տեղակալ Հովհաննես Իգիթյանը, Տաթեւիկ Հայրապետյանը եւ Սոս Ավետիսյանը: ԲՀԿ-ն ներկայացնելու է Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում