Եվրոխորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Անն Բրասսերը հանդես է եկել իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովին 6,5 տարվա ազատազրկելու դատավճռի համար Ադրբեջանի իշխանություններին դատապարտող հայտարարությամբ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, Twitter-ի իր էջում նա գրել է, որ իրավապաշտպանների դեմ շարունակվող բռնաճնշումները վկայում են Ադրբեջանում իրավիճակի մշտական դեգրադացման մասին»:

 

«Ծանր է տեսնել, որ Ադրբեջանը չի կարողանում գլուխ հանել մարդու իրավունքների հարցերից, իրավական համակարգի անկախությունից եւ խոսքի ազատության ապահովումից», -գրել է ԵԽԽՎ ղեկավարը: