ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման NPR ռադոկայանին (Հանրային ռադիո) տված հարցազրույցի ժամանակ, որը տարածվել է դեկտեմբերի 29-ին, արտահայտվել Է Ուկրաինայի ճգնաժամի առնչությամբ Ռուսաստանի նկատմամբ կոշտ ուղեգծի շարունակման օգտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Երբ հարցը վերաբերում Է Ուկրաինային, ապա այստեղ մենք պետք Է լինենք կոշտ ռուսաստանցիների հետ,- ասել Է նա:- Բայց մենք պետք է նաեւ հետեւենք, որ մեր սեփական ֆինանսները լինեն կարգին վիճակում»:

 

«Բացի դրանից, մենք պետք Է համոզվենք, որ ամեն ինչ անում ենք, որպեսզի ամրապնդենք մեր արտադրական բազան: Որովհետեւ, վերջին հաշվով, մեր մեծ առավելությունը ռուսաստանցիների նկատմամբ այն Է, որ մենք ունենք դինամիկ տնտեսություն, իսկ նրանք դա չունեն,- նշել է Օբաման:- Նրանք ապավինում են նավթին: Իսկ մենք ապավինում ենք նավթին, «Այփեդներին», ֆիլմերի արտադրությանը եւ շատ այլ բաների», հաղորդել է ՏԱՍՍ-ը: