ՄԱԿ-ի Անվտագության Խորհդի (ԱԽ) նախագահ Ռիշար Հասանը Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել պայմանավորվել Գազայի հատվածում կրակի դադարեցման հարցի շուրջ: Հասանը անհանգստություն է հայտնելով տարածաշրջանում ճգնաժամի խորացման և զոհերի թվի աճի կապակցությամբ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ՄԱԿ-ի ԱԽ հայտարարության մեջ ասված է. «ՄԱԿ ԱԽ-ն կողմերին կոչ է անում ջանքերը միավորել երկարատև և ամբողջությամբ պահպանվող հրադադարի հասնելու համար' հիմնված եգիպտական նախաձեռնության վրա»:

 

Բացի այդ, ԱԽ-ն աջակցություն է հայտնել ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Կի Մունի' իսլամական Ուրազա Բայրամ տոնի ժամանակ հումանիտար դադար հաստատելու կոչին:

 

ԱԽ-ն նաև անդրադարձել է Գազայում ՄԱԿ-ի դպրոցի վրա հրթիռ արձակելու դեպքին, որտեղ մինչ այդ հայտնաբերվել էին հրթիռներ, որոնք ՀԱՄԱՍ-ն օգտագործում էր Իսրայելի դեմ:

 

«ՄԱԿ ԱԽ-ն ընդգծում է, որ քաղաքացիական և հումանիտար օբյեկտները, այդ թվում և ՄԱԿ հաստատությունները, պետք է հարգվեն և պաշտպանվեն»:

 

Եգիպտոսը Գազայի հատվածում ճգնաժամը կարգավորելու հարցում որպես միջնորդ էր հանդես եկել, որով նախատեսվում էր կրակի դադարեցում ծովում: