Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցող ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչներին՝ խնդրելով օգնել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնմանը, տեղեկացնում է«Ինտերֆաքս»-ը:
«Օգնեք մեզ՝ վերականգնելու նորմալ քաղաքական երկխոսությունը: Ես ձեզ խնդրում եմ Ռուսաստանի անունից եւ դիմում եմ ամերիկյան կողմին՝ օգնեք ԱՄՆ-ի նորընտիր նախագահին եւ նոր վարչակազմին»,-ասել է Պուտինը՝ հունիսի 2-ին ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած «Ռուսաստան-ԱՄՆ» բիզնես-երկխոսության ընթացքում:
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ ՌԴ-ն շարունակելու է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկխոսությունը հարաբերությունների նորմալացման նպատակով, բայց դրա համար երկուստեք ջանքեր են հարկավոր:
Միայն ԱՄՆ-ի հետ ամուր առեւտրական ներդրումային կապերը կարող են ռուս-ամերիկյան հարաբերությունները պաշտպանել քաղաքական կոնյունկտուրայի տատանումներից, ընդգծել է Վլադիմիր Պուտինը: