Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի դիրքորոշումը, ըստ որի' անհրաժեշտ է դադարեցնել արյունահեղությունն Ուկրաինայում: «Իտառ-տասս»-ի հաղորդմամբ' ՌԴ նախագահը նշել է, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման կողմերը պետք է լինեն երկրի իշխանությունները և դաշնայնացման կողմնակիցները: Պուտինը գտնում է, որ Ուկրաինայի արևելքում օպերացիան անհրաժեշտ է անհապաղ դադարեցղնել:
ՌԴ նախագահը նախազգուշացրել է, որ ՌԴ-ն կպաշտպանի իր տնտեսությունը, երբ Ուկրաինան անդամակցի Եվրամիությանը:
Պուտինը նաև պատմել է ԱՄՆ նախագահի հետ շփման մասին: Նրա խոսքով' Օբամայի հետ խոսակցությունը եղել է իմաստալից:
Նորմանդիայում այսօր տեղի է ունեցել Պուտինի և Պորոշենկոյի երկկողմ հանդիպումը, որը տևել է 15 րոպե: