Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պատմել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում վերջինս վստահեցրել է, որ չի նախատեսում ոչ մի ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, հաղորդում է Корреспондент-ը:

 

Բացի այդ, Զեմանը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցներն արդեն տեսանելի ապագայում կարող են հանվել:

 

«Աճում է ԵՄ անդամ այն պետությունների թիվը, որոնք դեմ են արտահայտվում հակառուսական պատժամիջոցներին»,- նշել է Զեմանը։

 

Եվրոպացի առաջնորդների վերաբերմունքի փոփոխությանն անդրադառնալիս Զեմանն օրինակ է բերել Ավստրիայի կանցլեր Վերնար Ֆայմանի հայտարարությունը' պատժամիջոցների անարդյունավետության և անիմաստության մասին:

 

Չեխիայի նախագահը կարծում է նաև, որ Ռուսաստանն ունի ԵՄ անդամ դառնալու հավանականություն: