Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտնել է, որ գիտի, թե ով է կանգնած իր կնոջ՝ Մարիաննայի թունավորման հետեւում։ Այս մասին նա ասել է Liberation պարբերականին։

Նա նաեւ պատմել է իր կնոջ առողջական վիճակի մասին։

«Կինս արդեն լավ է։ Քանի որ ես թույն չեմ օգտագործել, ինձ համար դժվար է ասել, թե արդյոք դա մահափորձ էր իմ դեմ։ Բայց ես արդեն շատ մահափորձերի եմ ենթարկվել եւ, հավանաբար, էլի շատ բանի միջով կանցնեմ։ Ես կարծում եմ, որ առաջիկայում դուք կտեսնեք պատասխան գործողություններ ռուսական տարածքի դեմ, եւ բոլորը դա կհասկանան»,- ավելացրել է նա, տեղեկացրել է TSN.UA-ն։

Հիշեցնենք, որ 2023թ. նոյեմբերի 28-ին հայտնի է դարձել Մարիաննա Բուդանովայի ծանր մետաղներով թունավորման մասին։ Նրան հոսպիտալացրել էին, երբ առողջական վիճակը խիստ վատացել էր։ Ենթադրվում է, որ թույնը նրա օրգանիզմում կարող էր հայտնվել ուտելիքի հետ։ Հետագայում հայտնի է դարձել, որ Բուդանովի կնոջ հետ միասին թունավորել էին ԳՀՎ եւս մի քանի աշխատակիցների։ Նրանց մոտ ախտանշաններն ավելի ուշ են ի հայտ եկել։