Ռուսաստանը անպայման կպատասխանի Գերմանիայի գործողություններին, որը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ռուսաստանի դիվանագիտական առաքելության 40 աշխատակիցների։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է MK-ն։
Զախարովան Գերմանիայի ղեկավարության այս գործողությունը բնութագրել է որպես «գերմանական քաղաքական մեքենայի չարամիտ արարք»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի իշխանությունները «պերսոնա նոն գրատա» էին հայտարարել 40 ռուս դիվանագետների։ Այս մասին հայտնել էր Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը՝ խոստանալով նաեւ հետագա արձագանքներ Բեռլինից։