Անկարան «կոշտ» պատասխան է խոստացել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր»-ի գործունեությունը Ֆրանսիայում արգելելու համար:

Այս մասին հայտնում է France-Presse-ը:

Ավելի վաղ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան  Լաքոտը խստորեն դատապարտել էր ազգությամբ հայերի դեմ վանդալիզմի և հարցակման դեպքերը և տեղեկացրել, որ Ֆրանսիայի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել արգելել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» («Բոզքուրթ») կազմակերպության գործունեությունը Ֆրանսիայում՝ ծայրահեղ ազգայնական գործունեություն ծավալելու և վերջին շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի էթնիկ հայ քաղաքացիների և Հայաստանի քաղաքացիներ դեմ հարձակումներ գործելու, ատելություն հրարելու կոչեր անելու համար։