Պաշտոնական նամակով դիմել եմ կառավարությանը՝ ակնկալիքով, որ Արցախում տեղի ունեղող մշակութային ցեղասպանության համատեքստում կստանամ հետևյալ հարցերի պատասխանը, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«1․ Արդյոք ՀՀ կառավարության կողմից մշակվել է կոնկրետ քաղաքականություն կամ ծրագիր՝ հակազդելու Արցախում հայկական մշակութային հետքի վերացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականությանը։
2․ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու դիվանագիտական խողովակով՝ Վատիկանին պատկանող «L'Osservatore Romano» պարբերականում զետեղված հոտվածին հակազդելու ուղղությամբ։
3․ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել և առաջիկայում ձեռնարկվելու Արցախի մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության ներկա վիճակն արձանագրող ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդական, փաստահավաք առաքելություն պահանջելու ուղղությամբ»։