Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Արցախի նախագահի խնդրանքով մեկ շաբաթից զեկույց կներկայացնի Արցախում հայերի ցեղասպանության վերաբերյալ: Այս մասին Օկամպոն հայտնել է թվիթերյան իր էջում:
«Արդյո՞ք Ադրբեջանի նախագահն այսօր ցեղասպանություն է իրականացնում։ Այո', նա կարող է»։
«Արցախի նախագահի խնդրանքով' 7 օրից զեկույց կպատրաստեմ այդ մասին»։
«Արցախի նախագահը հարցրել էր՝ մի՞թե ադրբեջանական շրջափակումը նոր ցեղասպանություն չէ հայերի դեմ։ Ինձ համար պատիվ է օգնելը», - գրել է Օկամպոն: