Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ ԱՊՀ երկրների ասոցացման հարցերով խորհրդակցություններ և քննարկումներ սկսել, բայց եթե այդ պայմանագրերը բացասական անդրադարձ ունենան Համագործակցության ազատ առևտրային գոտու վրա, Մոսկվան պաշտպանական քայլեր կձեռնարկի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մոսկվայի գլխավոր նպատակն այն է, որ փորձի հասկանալ, թե ինչ հետևանքներ են սպասվում ռուսական առևտրին' ԵՄ-ի հետ ԱՊՀ երկրների ասոցացման պայմանագրերը կնքելուց հետո»,- հայտնել է Լավրովը։
Հիշեցնենք, որ ասոցացման մասին երեք համաձայնագրերի ստորագրումը նախատեսվում է իրականացնել հունիսի 27-ին, որոնք ուժի մեջ կմտնեն վավերացումից հետո։