Լեհաստանը կողմ է Ուկրաինայի և Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությանը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ելույթի ժամանակի հայտարարել է Լեհաստանի Սեյմի խոսնակ Մարեկ Կուխչինսկին:
«Կարծում ենք, որ դաշինքի դռները պետք է բաց լինեն բոլոր այն երկրների համար, որոնք կիսում են ՆԱՏՕ-ի անդամակցությունից բխող մեր արժեքներն ու պարտավորությունները: Մենք կողմ ենք հանդես գալիս Վրաստանի ու Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Այս պետություններին դաշինքից դուրս թողնելը սպառնում է կայունությանը»,- ասել է Կուխչինսկին:
Հյուսիսատլանտյան դաշինքը՝ ՆԱՏՕ-ն ստեղծվել է 1949 թվականի ապրիլի 4-ին՝ Վաշինգտոնում համապատասխան համաձայնագրի ստորագրմամբ: Ներկայում դրա անդամ է 28 պետություն: