Մոսկվայում այսօր ընթանում է հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկու երկրների հանձնաժողովների հերթական հանդիպումը:
ՌԴ ԱԳՆ ընդունելության տանն անցկացվող նիստում Հայաստանը ներկայացնում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ Ադրբեջանը՝ այդ երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:
Սա Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկրորդ հանդիպումն է: Առաջին նիստը կայացել է այս տարվա մայիսի 24-ին, հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում: