Ադրբեջանում նոր կառույց են ստեղծել, որ կզբաղվի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով:

Այդ երկրի նախարարների կաբինետի որոշմամբ՝ ստեղծվել է պետական սահմանների դելիմիտացիայի հարցերով Քարտուղարություն:

Տեղեկությունը տարածել է ԱՊԱ-ն:

Գործակալության տվյալներով, որոշման համաձայն, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի հանրապետության պետական սահմանների միջև դելիմիտացիայի հարցերով պետական հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը կազմակերպելու նպատակով ստեղծվում է կոմիսիոն Քարտուղարություն, սահմանվել են դրա գործունեության ուղղությունները: