Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քաղաքական ուժի հայ պատգամավոր Կարո Փայլանը դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունները։
«Նախօերի գիշերը Հայաստան-Ադրբեջան սահմանին եղած բախումների հետևանքով բազմաթիվ հայեր ու ադրբեջանցիներ են կորցրել իրենց կյանքը»,- Twitter-ում գրել է Փայլանը։
Նա շեշտել է, որ նմանատիպ ամեն մի զինված բախում, ամեն մի մահ մեզ հեռացնում է տարածաշրջանում կայուն խաղաղություն ունենալու հույսից։
«Առավոտյան զինադադարի շարունաման համար կոչ եմ անում բոլորին ստանձնել պատասխանատվություն»,- եզրափակել է իր գրառումը թուրքական մեջլիսի հայ պատգամավորը։