Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը մեջլիսի իր այցեքարտերը տպել է երկու լեզվով՝ հայերենով և թուրքերենով: Այդ մասին Փայլանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ շնորհավորելով բոլորին՝ մայրենի լեզվի համաշխարհային օրվա կապակցությամբ:

 

Փայլանը դարձել է Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում առաջին պատգամավորը, ում այցեքարտը մեջլիսի տպարանը տպագրել է հայերեն: