Իսլամական Հանրապետությունը բազմիցս արել է անհրաժեշտ նախազգուշացումներ, որ չի հանդուրժի իր սահմանների մոտ աշխարհաքաղաքական փոփոխությունները։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրում է Իրանի Մեջլիսում Թեհրանի և երկրի հյուսիսի հայերի ներկայացուցիչ Արա Շավերդյանը։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ընթացիկ զորավարժությունների ընթացքում առաջին անգամ Արաքսով տեխնիկա տեղափոխելու զորավարժությունները ցույց են տալիս, որ դրանք կատակ չեն, և դիտարկվում են ազգային շահերի պաշտպանության բոլոր տարբերակները», -նշում է պատգաավորը:
Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերն իրենց հյուսիսարևմտյան սահմաններում անցկացվող «Ուժ» զորավարժությունների ընթացքում մշակել են գետի վրայով պոնտոնային կամուրջներ տեղադրելու և դրանց վրայով ռազմական տեխնիկա տեղափոխելու տեխնիկա։