Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնում է, որ զինված միջադեպ է տեղի ունեցել Իրանի հետ Ադրբեջանի պետական սահմանին։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 5-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում։ Ադրբեջանի պետական սահմանին սահմանապահը հայտնաբերել է 5 անհայտ անձանց կողմից Իրանի Իսլամական Հանրապետությունից «Գոյտեպե» սահմանապահ ջոկատի սպասարկման տարածքում խախտում:
Հաստատվել է, որ օրինախախտները զինված են և իրենց հետ ունեն գիշերային տեսողության սարքեր, պայուսակ, որում, ենթադրաբար, թմրանյութեր կային: Սահմանը խախտող իրանցիները զինված դիմադրություն են ցույց տվել։ Կրակահերթի արդյունքում՝ սահմանախախտներից մեկը վիրավորվել և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ավելի ուշ հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանային ծառայությունների ներկայացուցիչների միջև: Տարածքի զննման ընթացքում՝ հայտնաբերվել են ապօրինի կերպով տեղափոխված թմրանյութեր: