Ադրբեջանա-իրանական սահմանին սահմանապահների և սահմանախախտների միջև զինված միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է 1 ադրբեջանցի զինծառայող, ևս 2-ը վիրավոր են:

 

Ինչպես APA ադրբեջանական գործակալությանը հայտնել են Պետական սահմանամերձ ծառայությունից, միջադեպը տեղի է ունեցել ժամը 19.30-ին Լենքորանի շրջանում:

 

Զինված միջադեպը տեղի է ունեցել սահմանախախտին ձերբակալելու փորձի ժամանակ: Վիրավորներին ցուցաբերվել է բժշկական օգնություն, նրանց վիճակը գնահատվում է որպես բավարար:

 

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

Տարվում է հետաքննություն: