Ադրբեջանի ու Իրանի սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել:
Փոխհրաձգություն է եղել ադրբեջանցի սահմանապահների և իրանցի մաքսանենգերի միջև, որոնք փորձել են ապօրինաբար հատել սահմանը:

 

Միջադեպի հետևանքով զոհվել է սահմանը հատած Իրանի մեկ քաղաքացի, մեկ այլ քաղաքացի ձերբակալվել է։

 

Հետաքննությունը շարունակվում է։ Հայտնում է ԱՊԱ-ն: