Իրանի հյուսիսային սահմանին ընթացող զորավարժությունները նպատակ ունեն պահպանել տարածաշրջանային կայունությունը և հարգել միջազգային սահմանները: Այս մասին հայտարարություն է արել Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ, հայտնում է IRNA-ն:
Զրուցակիցները նշել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման կարևորությունը և դիտարկել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալների մեծացման հեռանկարները:
Արարատ Միրզոյանը և Աբբաս Բադախշան Զոհուրին անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: