Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Շըրնաքի շրջանից ընտրված պատգամավոր Ֆայսալ Սարըյլդըզն իր աջակցությունն է հայտնել Եվրոպայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի առնչությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական haber10.com-ը:
«Անգամ եթե ուշ լինի կամ նպատակներն այլ լինեն, միևնույն է, մենք այս օրենքը ճիշտ ենք համարում, տեղին ենք համարում: Անհրաժեշտ է, որ Թուրքիան էլ այն ընդունի: Եվրոպայում ընդունված օրենքն ուշացած էր: Եթե Թուրքիան մտահոգություն ունի փոխվելու, դառնալու ժամանակակից երկիր, ապա պետք է բացահայտ ընդունի այս որոշումը: Փախչելով դրանից' այս կոտորածը չես կարող անտեսել»,- ասել է Սարըյլդըզը: Նա նշել է, որ Թուրքիան իր պատմության ընթացքում շատ ցեղասպանություններ է գործել: «Անկասկած, Թուրքիայի Հանրապետության շուրջ 100 տարվա անցյալում շատ ցավեր, մեծ ցեղասպանություններ և կոտորածներ կան: Ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանությունը դրանցից միայն մեկն է»,- նշել է նա: