Մահացել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մարգար Եսայանը։
Տեղեկությունը Twitter-ի իր էջում հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։
«Մենք կորցրինք թանկագին Մարգար Եսայանին։ Նա այս երկրում մեծացած հրաշալի մարդկանցից մեկն էր։ Մաղթում եմ համբերություն նրա ընտանիքին և հարազատներին»,-գրել է նա։