Մահացել ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանի հայրը։
Իր ֆեյսբուքյան էջում պատգամավորը գրել է. «78 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայրս' Հայկ Հրաչի Խանդանյանը:
Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, հունվարի 23-ին, ժամը 17:00 - 20:00 Գավառի սգո սրահում, հասցե' ք. Գավառ, Կաբելագործների փ. 10 շ.:
Վերջին հրաժեշտը և հուղարկավորությունը տեղի կունենա չորեքշաբթի, հունվարի 24-ին, ժամը 13:00' նույն տեղից»: