Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր՝ ապրիլի 24֊ին, 80 տարեկան հասակում, հայրս՝ Ռուբեն Սեդրակի Քերոբյանը, լքեց երկրային աշխարհը։
Իր սիրելի կնոջը, ընտանիքին նվիրված, անհուն սիրով և հոգատարությամբ, իր մերձավորների նկատմամբ անսահման կարեկցանքով և ուշադրությամբ լցված եզակի անձնավորություն է, իր հինգ զավակների և 15 թոռների համար լավագույն օրինակ։
Հոգեհանգիստը կկայանա Նոր Նորքի 5րդ զանգվածի Սբ Սարգիս եկեղեցում, ապրիլի 25֊ին, երեկոյան 18։00-20:00»։