Վահան Քերոբյանի ղեկավարած Էկոնոմիկայի նախարարությունը, որի ենթակայության տակ են բազմաթիվ խնդիրներ ունեցող գյուղատնտեսության ոլորտը, արդյունաբերության զարգացման և ներդրումային քաղաքականությունը, ինչպես նաև երկրի տնտեսության զարգացմանն առնչվող այլ ոլորտներ, այսօր զբաղված է Ֆեյսբուքի և Ինստագրամի համար տեսահոլովակներ նկարահանելով, զբոսաշրջության զարգացմանը միտված լուսանկարների պատվերներ տալով և այդ նպատակի համար պետական բյուջեից հատկացվել է 16 միլիոն դրամ։
Այս նորությունից առաջ էլ հայտնի էր դարձել, որ 31,6 մլն դրամ կհատկացվի Էկոնոմիկայի նախարարության երկու մասնաշենքերի 12 սանհանգույցների հիմնանորոգման համար:
Ստացվում է՝ սանհանգույցները վերանորոգելու և գովազդային հոլովակներ պատրաստելու համար Քերոբյանի ղեկավարած կառույցը ունի, իսկ ահա գյուղացիներին օժանդակելու համար՝ ոչ: Նախարարությունը պարզաբանում է տարածել՝ նշելով, որ գովազդային հոլովակները միտված են ՀՀ զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելուն, գնումն էլ կատարվելու է մեկ անձից: Սակայն, արդյոք ՀՀ զբոսաշրջային գրավչության բարձրացումը հավելյալ օժանդակակության կարիք ունի, երբ, ըստ նախարարի, 319 տոկոսի չափով տուրիզմի աճ ունենք և արդյոք արժեր այդ գումարներով մեկ անձից գնումներ կատարել՝ մեծացնելով կոռուպցիոն ռիսկը պետական գնումների համակարգում:
Ինչպես ասում են՝ հերթական էժան փիառի համար փող չկա, իսկ քաղաքացիներին գործնականում օժանդակելու համար՝ ոչ...