Ապրիլի 7-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը, կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետը եւ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստում քննարկվեցին ոստիկանության երկու ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները:
Կարգապահական հանձնաժողովը, պարզելով փաստական հանգամանքները, որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ ոստիկանության հիշյալ ծառայողների նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ: