Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ռուդենկոն մի շարք կարևոր հայտարարություններ է արել։
-Ռուսաստանը կքննարկի Ուկրաինայի հետ գերիների փոխանակման հարցը միայն հանձնված ուկրաինացի զինյալների դատապարտումից հետո։
- Առայժմ որևէ տեղեկություն չկա Ազովի գրոհայինների հարցով տրիբունալում այլ երկրների հնարավոր մասնակցության մասին։
-Ուկրաինայում դատապարտված ռուս զինվորական Շիշիմարինի փոխանակման հնարավորության մասին՝ բոլոր քայլերը պետք է դիտարկվեն դատական ընթացակարգերի ավարտին։
-Խերսոնի մարզում ռուսական ռազմակայանի ստեղծման մասին խոսելը վաղաժամ է։
-Զելենսկու խոսքերը բանակցությունները վերսկսելու մասին միայն Ռուսաստանի Դաշնության՝ մինչև փետրվարի 24-ը դիրքեր վերադառնալուց հետո կասկածի տակ են դնում Կիևի՝ խաղաղության ձգտման անկեղծությունը։