Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի չորրորդ նիստը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության տրամադրած հաղորդագրությունից:
«Իշխանությունների բաժանում և հավասարակշռում. առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր այլընտրանքները' միջազգային զարգացումների միտումների հաշվառմամբ» հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
Հանձնաժողովի անդամների կողմից քննարկվեց վերոնշյալ հիմնախնդրի հայեցակարգային մոտեցումները:
Քննարկվեցին և հաստատվեցին նաև հանձնաժողովի և քարտուղարության աշխատակարգը և հանձնաժողովի աշխատանքային պլանը:
Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ. հոկտեմբերի 18-ին: