Հնդկաստանի Ջամու շրջանում երկու եղբայրներ առևանգել են 7-րդ դասարանի աշակերտուհուն և բռնաբարել:
Մեղադրյալներ 25-ամյա Ջոգինդեր Կումարը և 28-ամյա Սուդեշ Կումարը ձերբակալվել են: Այս մասին հայտնել է ոստիկանությունը: Ըստ աղջկա ծնողների ներկայացրած բողոքի՝ տղաներն առևանգել են աղջկան դպրոց գնալու ճանապարհին: Այնուհետև տարել են նրան մի լքված ավտոբուս և բռնաբարել:
Վերադառնալով տուն՝ աղջիկը ծնողներին կատարվածի մասին պատմել է: Աղջիկն ուղարկվել է բուժզննման:
Եղբայրների դեմ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն: