Պետերբուրգի ոստիկանները ձերբակալել են Մուրմանսկի քրեական հեղինակություններից մեկի՝ Պյոտր Գուզիայի սպանության մեջ կասկածվողին: Ըստ քննության վարկածի' անցյալ ձմեռ տեղ գտած այդ սպանության դրդապատճառը եղել է վրեժը: Իրավապահները կասկածում էին, որ կատարողը սպանվածի երբեմնի հիմնական հակառակորդի՝ «Վոյնա» մականունով հայտնի «օրենքով գողի» որդին՝ 23-ամյա Անտոն Ակուլիչն է: Ակուլիչը ձերբակալվեց անցած շաբաթ օրը, հաղորդում է «fontanka.ru»-ն: Նրան սպառնում է 15 տարվա բանտարկություն: Սպանությունը կատարվել է 2013թ.-ի փետրվարի 28-ին Վիբորգյան մայրուղում: Նա դիմահայաց կրակ բացեց «Audi» ավտոմեքենայի վրա, որի մեջ գտնվում էր «օրենքով գող» Պյոտր Գուզիան: Ի դեպ, վերջինս ձգտում էր իր վերահսկողության տակ վերցնել Մոնչեգորսկի նիկելի գործարանից արտահանվող նիկելի նստվածքի տնօրինությունը: Վերջին 15 տարիներին Մոնչեգորսկի մետաղի համար մահացել են տասնյակ «գողականներ»: Իսկ 2001թ.-ին Պետերբուրգի «Կարելիա» հյուրանոցի մոտ նույնիսկ սպանվեց ոստիկանության կապիտան Եվգենի Մալիկովը, ով փորձում էր մասնակցություն ունենալ այդ գործընթացներում, նշում է կայքը: «Օրենքով գողի» սպանության քննության ընթացքը հանգեցրեց այն վարկածին, ըստ որի կասկածի տակ հայտնվեց ծագումով «գողական դինաստիայի» ներկայացուցիչ, լողի գծով սպորտի վարպետության թեկնածու Անտոն Ակուլիչը' Գուզիայի կողմից սպանված «Վոյնա» -ի որդին: 2007թ.-ին Անտոն Ակուլիչը անօրինական զենք պահելու մեղադրանքով դատապարտվեց ազատազրկման: Իսկ 2008-ի փետրվաի 28-ին Գուզիան սպանեց նրա հորը: Բանտարկության ժամկետը լրանալուց և ազատ արձակվելուց հետո Անտոն Ակուլիչը տեղափոխվեց Պետերբուրգ: Նա որոշել էր հրաժարվել քրեական ապրելակերպից: Սակայն 2012թ.-ի Պյոտր Գուզիայի հետ երես առ երես հանդիպումը ամեն ինչ փոխեց նրա պլաններում: «Ես քեզ կհանգստացնեմ, ինչպես հանգստացրի հորդ»,- ասել էր Պյոտր Գուզիան: «Հենց այդ խոսքերով էլ նա իր դատավճիռը կայացրեց»: Անտոն Ակուլիչը նրան սպանեց Վիբորգյան մայրուղում: Նա միաժամանակ կրակել էր երկու հրազենից, մի ձեռքում «ՏՏ» ատրճանակ, մյուսում՝ նագան: Հարուցվեց քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի «Հանկարծակի առաջացած անբարյացակամ հարաբերությունների հողի վրա կատարված սպանություն» հոդվածի հատկանիշներով: Անտոն Ակուլիչը ձերբակալվեց հուլիսի 19-ի առավոտյան, Վասիլևյան կղզում գտնվող այն կոմունալ բնակարանում, որտեղ ապրում էր մի աղջկա հետ: Նա արդեն խոստովանել է իր մեղք:
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/19414
Առաջարկում ենք նաև
17/02/14 10:15
3 արկղ հրավառության պայթուցիչներ և 79 բջջային հեռախոսներ՝ մի մաքսանենգության պատմությունից
24/12/13 00:05
Երկու երիտասարդներ բռնաբարել են 7-րդ դասարանի աշակերտուհուն
20/07/13 14:40
Գարաժում հայտնաբերվել են գերված 4 տղամարդ
22/08/20 11:45
Անթալիայում սպանված ադրբեջանցի օրենքով գողի վերջին րոպեները․ նկարել է մարդասպանը (տեսանյութ)
16/05/16 16:41
Քեթի Փերիի և Օռլանդո Բլումի ռոմանտիկ հանդիպումը Ռոման Աբրամովիչի շքեղ զբոսանավի վրա (լուսանկարներ)
07/03/16 12:42
Պրեմիերա. Նարեկ Մակարյան և Սոնե Սիլվեր- «Երգում է սերը»
23/02/16 19:18
Անահիտ Սիմոնյանը հրապարակել է Հայկոյի և որդու սելֆին
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան