Դեռևս նախաքննական մարմինը չի կատարել որևէ գործողություն Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով մեղադրյալ Արայիկ Պետրոսյանի քրեական հետապնդումը դադարեցնելու ուղղությամբ: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Արայիկ Պետրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը՝ հավելելով. «Ակնհայտ անմեղ մարդը շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում, մարդու իրավունքները խախտվում են, որևէ առաջընթաց չկա»:

 

Արայիկ Պետրոսյանը շարունակում է մնալ սպանության հոդվածով մեղադրյալ այն դեպքում, որ նրա խափանման միջոց կալանավորումը վերացնելու որոշման մեջ (ապա Արայիկ Պետրոսյանի նկատմամբ նոր խափանման միջոց էր կիրառվել՝ ստորագրություն չհեռանալու մասին) գրված է, որ «կատարված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններով չեն կարողացել հիմնավորել նրա առնչությունը կատարված հանցագործությանը»:

 

Մանրամասները՝ աղբյուր կայքում: