Սահմանադրական դատարանում, այսօր՝ նոյեմբերի 22-ին, տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ութերորդ նիստը Գագիկ Հարությունյանի նախագահությամբ:

 

«Հանրաքվեն որպես անմիջական ժողովրդավարության սահմանադրական երաշխիք» հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել հանձնաժողովի անդամ Գ. Դանիելյանը:

 

Հանձնաժողովի անդամները քննարկել են վերոնշյալ հիմնախնդրի հայեցակարգային մոտեցումները:

 

Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013 թ-ի նոյեմբերի 29-ին: