Շուրջ 1,5 հազար ամերիկացի զինծառայողներ, որոնք Արեւմտյան Աֆրիկայի երկրներին օգնություն են ցուցաբերում Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության դեմ պայքարում, մինչեւ այս տարվա ապրիլի վերջը կվերադառնան հայրենիք: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տան հաղորդագրությանը, այդ որո շումն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից ընդունվել Է այն կապակցությամբ, որ միջազգային հանրակցության ընդհանուր ջանքերով հաջողվել Է կասեցնել այդ մահացու վտանգավոր հիվանդության համաճարակը:

 

«Մենք ոգեւորված ենք այն բանից, որ Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսով վարակվելու նոր դեպքերի թիվը նվազում Է, թեեւ անհանգստացած ենք Գվինեայում վարակման դեպքերի աճի եւ Սիեռա Լեոնեում հիվանդների թիվն Էլ ավելի կրճատելու անկարողության կապակցությամբ»,-ասված Է Սպիտակ տան հայտարարության մեջ: Ըստ ՏԱՍՍ-ի հաղորդման՝ դրանում նաեւ նշվում Է, որ Միացյալ Նահանգներն առաջվա պես այդ խնդիրը կպահի ուշադրության կենտրոնում եւ Արեւմտյան Աֆրիկայում կթողնի իր շուրջ 100 զինծառայողների, որոնք կշարունակեն տեղի բնակիչներին օգնություն ցույց տալ Էբոլա վիրուսի դեմ մղվող պայքարում:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալների համաձայն, Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվն Արեւմտյան Աֆրիկայում հասել Է 9162-ի, վարակվել Է 22 հազար 859 մարդ: Հատկապես տուժել են Լիբերիայի, Սիեռա Լեոնեի եւ Գվինեայի բնակիչները: