Ամերիկյան Time հանդեսի վարկածով՝ 2014 թվականի «Տարվա մարդ» տիտղոսին արժանացել են այն մարդիկ, ովքեր խնամում են մահացու վտանգավոր Էբոլա վիրուսով վարակված հիվանդներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Այս տարի «Տարվա մարդ» կոչմանը հավակնում էր նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը 2007 թվականին արդեն ստացել Է այդ կոչումը: Ռուսաստանի առաջնորդի հետ միասին եզրափակիչի մասնակիցների ցուցակում տեղ Էին գտել Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին, Alibaba Group-ի հիմնադիր Ջեկ Ման, Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկը, ԱՄՆ-ի Ֆուտբոլի ազգային լիգայի կոմիսար Ռոջեր Հուդիլը (Roger Goodell) եւ ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Թեյլոր Սվիֆթը:

 

Հավաքական կերպարների թվում, որոնք խմբագրության վարկածով հավակնում Էին «Տարվա մարդ» կոչմանը, Էբոլայի դեմ պայքարի մարտիկներից բացի, նաեւ Ֆերգյուսոնում բողոքի ակցիաների մասնակիցներն Էին աֆրոամերիկացու սպանության գործով դատարանի որոշման կապակցությամբ:

 

Ավանդաբար «Տարվա մարդուն» ընտրում Է Time հանդեսի գլխավոր խմբագիրը, սակայն վերջին տարիներին զուգահեռ անցկացվում Է հրատարակության ընթերցողների հարցում: 2014 թվականի հարցման համաձայն՝ օգտատերերի վարկածով՝ «Տարվա մարդ» Է դարձել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: