Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս պահին երկրորդ տեղն է զբաղեցնում Time հանդեսի վարկածով «Տարվա մարդը» ամփոփիչ վարկանիշում, Բարաք Օբաման 12-րդն է, առաջին տեղում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Այս տարի հանդեսի ընթերցողները քվեարկում են՝ ղեկավարներին ընտրելով առաջարկված զույգերից. Ռուսաստանի նախագահի մրցակիցը ԱՄՆ-ի նախագահն է: Համեմատելով երկու ղեկավարներին, Time-ի ընթերցողների 73 տոկոսը նախապատվությունը տվել է Վլադիմիր Պուտինին, 27 տոկոսը՝ Բարաք Օբամային:

 

Քվեարկությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 6-ը, դրա վերջնական արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերի 10-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: