Time ամսագիրը հրապարակել է «Տարվա մարդ» տիտղոսի թեկնածուների կարճ ցուցակը: Հեղինակավոր պարբերականի վարկանիշը գլխավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին գրում է The Telegraph-ը:
Ցանկում ընդգրկված են նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, 3-ամյա սիրիացի տղան, ով զոհվել է Միջերկրական ծովն անցնելու փորձի ժամանակ:
Time-ի խմբագիրները հայտարարել է, որ «Տարվա մարդ» կոչմանը կարող է արժանանալ նաև ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադի: Պարբերականը խոստովանում է, որ ահաբեկչին հաջողվել է փոխել համաշխարհային պատմության ընթացքը:
Հայտնի է, որ հաղթողը կհայտարարվի դեկտեմբերի 9-ին: