Ամերիկյան Time ամսագրի անցկացրած քվեարկության արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթող է ճանաչվել: Այս մասին գրել է Газета.Ru-ն:
Այդ վարկանիշում Պուտինի հաղթանակի մասին արդեն հաղորդվել էր, սակայն վերջնական արդյունքները պարբերականը ներկայացրել է հիմա:
Ռուսաստանի նախագահը հավաքել է 6,95% ձայն, ինչը թույլ է տվել նրան առաջին տեղը զբաղեցնել:
Առաջին տասնյակում են Դալայ Լաման, ակտիվիստուհի Մալայա Յուսուֆզայը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Ձայների 57,38% եկել է ԱՄՆ-ից, 5.54%-ը՝ Կանադայից և 4.55%-ը՝ Մեծ Բրիտանիայից:
Ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը կներկայացվի ապրիլի 16-ին: