Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխարհի բոլոր ղեկավարներից առաջ Է անցել ամերիկյան «Թայմ» հանդեսի ընթերցողների վարկածով 100 ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում: Ինչպես հաղորդել Է «Արմենպրես»-ը, այս մասին են վկայում առցանց-հարցման նախնական արդյունքները, որն ավարտվել Է ապրիլի 10-ին՝ ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 23:59-ին (Երեւանի ժամանակով ապրիլի 11-ին 07:59-ին):

 

Բուն հանդեսի ընտրությունը պլանավորվում Է հաղորդել ապրիլի 16-ին: Ըստ հրատարակության կայքում զետեղված տեղեկատվության՝ Ռուսաստանի պետության ղեկավարը հավաքել Է ձայների 6,9 տոկոսը եւ շարունակում Է լինել վարկանիշի առաջատարը: Հռոմի Ֆրանցիսկոս պապն զբաղեցնում Է 10-րդ հորիզոնականը՝ 1,5 տոկոսով, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ 11-րդ հորիզոնականը (1,4 տոկոս): Ըստ որում ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելը չեն մտել նույնիսկ առաջին քսանյակը՝ առայժմ հավաքելով ձայների 0,9-ական տոկոսը:

 

«Թայմ» շաբաթահանդեսը հրատարակվում Է 1923 թվականից: 100 ամեաազդեցիկ մարդկանց վարկանիշն այն հրապարակում Է 1999 թվականից: 2014 թվականի նոյեմբերին Ռուսաստանի ղեկավարը երկրորդ անգամ անընդմեջ գլխավորել Է ամերիկյան մի այլ հանդեսի՝ «Ֆորբսի» վարկածով աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա վարկանիշը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: