Յուլյա Տիմոշենկոն, որն ավելի վաղ նախագահական վարկանիշում կրկնակոխ հետևում էր Պյոտր Պորոշենկոյին, հետ է մղվել երրորդ դիրք՝ զիջելով Սերգեյ Տիգիպկոյին: Վկայում են հարցման տվյալները, որը TCH-ի պատվերով անցկացրել է GFK Ukraine ընկերությունը:
Սոցիոլոգների տվյալներով՝ Պորոշենկոյին պատրաստ է աջակցել հարցման մասնակիցների 40,5 տոկոսը: Վարկանիշի երկրորդ տեղը 9 տոկոս ցուցանիշով զբաղեցրել է Սերգեյ Տիգիպկոն, երրորդը Տիմոշենկոն է՝ 8,8 տոկոսով:
Մնացած թեկնածուները՝ վարկանիշի նվազման կարգով, դասավորվել են հետևյալ կերպ՝ Օլեգ Լյաշկո, Անատոլի Գրիցենկո, Օլգա Բոգոմոլեց, Միխայիլ Դոբկին, Պյոտր Սիմոնենկո, Օլեգ Տյագնիբոկ և Դմիտրի Յարոշ:
Հարցումն անցկացվել է մայիսի 6-8-ը, վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,5 տոկոսը: