Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանները ներառված են աշխարհի ամենահեղինակավոր բուհերի առաջին հարյուրյակում: Հեղինակավորության վարկանիշում Մոսկվայի պետհամալսարանն (ՄՊՀ) զբաղեցրել Է 25-րդ հորիզոնականը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Հետազոտությունը պատրաստել Է բրիտանական Times Higher Education հանդեսը: Աշխարհի բուհերի վարկանիշը կազմվում Է 2011 թվականից: ՄՊՀ-ն ավելի վաղ երբեք այդքան բարձր տեղ չի զբաղեցրել. անցյալ տարի արտասահմանյան կրթական կենտրոնները Լոմոնոսովի «սիրասուն զավակին» հետ Էին մղել վեցերորդ տասնյակ: Այս տարի Սանկտ Պետերբուրգի համալսարանն առաջին անգամ հայտնվել Է վարկանիշի իններորդ տասնյակում:

 

Բուհերը դասակարգվել են 142 երկրների 10,5 հազար պրոֆեսորների հարցման արդյունքներով: Հետազոտության մասնակցի նկատմամբ պայմաններից մեկը բուհում առնվազն 15 տարվա դասախոսական ստաժն Է: Դրա հետ մեկտեղ, հանդեսը նախազգուշացնում Է, որ բուհերի ռենքինգն, այնուամենայնիվ, թեեւ հեղինակավոր Է, բայց ստույգ չԷ, քանի որ կառուցված Է բուհի բրենդի վերաբերյալ գիտնականների սուբյեկտիվ պատկերացումների վրա:

 

Առաջատարների եռյակն ավանդաբար կազմում են Հարվարդը, Քեմբրիջը եւ Օքսֆորդը: Առաջին տասնյակում են Փրինստոնը, Եյլը եւ Բերկլին: Ավելի վաղ Times Higher Education հանդեսը բուհերի վարկանիշը ներկայացրել Է դասավանդման մակարդակով: Այդ ցուցակում 2013 թվականին ՄՊՀ-ն գտնվել Է 226-ից մինչեւ 250-րդ հորիզոնականների խմբում, 2014 – 2015 թվականներին զբաղեցրել Է 196-րդ տեղը: